-
08.07.2012|
19:42
Ինչպես հաղորդում են Նիգերիայի զինվորականները, Ջոս քաղաքի մերձակայքում գտնվող քրիստոնեական գյուղերի վրա հարձակումներից 37 մարդ է զոհվել։
-
08.07.2012|
19:37
Այս գիշեր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Վամոս» գիշերային ակումբում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է 10 մարդ։
-
08.07.2012|
13:45
Աֆղանստանի հարցով Տոկիոյում անցկացվող աշխատաժողովի մասնակից երկրները պայմանավորվել են 4 տարվա ընթացքում Աֆղանստանին հատկացնել 16 միլիարդ դոլար։
-
08.07.2012|
13:33
ՌԴ Կրասնոդարի երկրամասի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնում է 200-ի։ Այս մասին հայտարարել է Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի տեղակալ Իվան Սենգերովը: Աղետի հետևանքով ավելի քան 12 հազար մարդ է տուժել։
-
08.07.2012|
13:15
2013 թ. հունվարի 1-ից խաղատները կտեղափոխվեն Ջերմուկ, Սևան, Ծաղկաձոր. նպատակը զբոսաշրջության զարգացումն է:
-
08.07.2012|
13:11
Դեսպան Մուհամեդ-Բաղեր Բահրամիին Բաքվից հետ կանչելուց հետո Թեհրանը մտադիր չէ նոր նշանակում կատարել: Իրանի Իսլամական Հանրապետությունը նվազագույնի է հասցնում դիվանագիտական հարաբերություններն Ադրբեջանի հետ և սառեցնում է ռազմական ու տնտեսական նախագծերի շուրջ համագործակցությունը:
-
08.07.2012|
13:08
Հուլիսի 1-ից սկսել են գործել Եվրամիության սահմանած պատժամիջոցները Իրանի հում նավթի ԵՄ անդամ երկրներ արտահանման դեմ:
-
08.07.2012|
13:04
Հուլիսի 29-ին Ռումինիայում հանրաքվեի է դրվում նախագահ Տրայան Բասեսկուի պաշտոնավարման հարցը: Նրա պաշտոնանակության գործընթացը նախաձեռնել է խորհրդարանական մեծամասնություն ունեցող լիբերալների և սոցիալիստների կոալիցիան, որի ներկայացուցիչերը նախագահին մեղսագրում են կառավարության աշխատանքը խոչընդոտելը և սահմանադրությունը խախտելը:
-
08.07.2012|
12:56
Նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ իր երկիրը հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ չի ներկայացնի` հակառակ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական հանձնառության:
-
08.07.2012|
12:51
Հուլիսի 9-ին ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ժամանակավորապես անջատելու է DNS սերվերները` DNS Changer վիրուսով վարակված համակարգիչների սպասարկման ժամկետը լրանալու պատճառով: